12 հուլիսի 2018 - 17:52 AMT
Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Մերկելին և Կանադայի վարչապետին

Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

Նա հայտնում է, որ վարչապետը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: