13 հուլիսի 2018 - 15:34 AMT
Փաշինյանը ԵՄ-ին․ Կամ ոգևորված տոնայնությունն իջեցրեք, կամ փոխեք քաղաքականությունը

Հեղափոխությունից հետո ԵՄ-ից ՀՀ իշխանությունները լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա, ԵՄ քաղաքականությունը ՀՀ նկատմամբ նույնն է, ինչ 4 ամիս առաջ։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Civilnet-ը։

«Սա մենք արձանագրում ենք ու կարծում, որ կամ պետք է հայտարարությունների ոգևորված տոնայնությունը իջեցնեն, կամ քաղաքականութոյւնն էապես փոխեն», - նշել է Փաշինյանը։

«Մեր եվրոպացի գործընկերները մեզ համար դեռևս միայյն շնորհավորանքներ և կոմպլիմենտներ ունեն․․․«Մենք այն վիճակում չենք, որ կոմպլիմենտներից ու հաճոյախոսություններից հալվենք», - նշել է նա։