25 ապրիլի 2008 - 15:08 AMT
Երեւանում անցնում է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի հինգերորդ նիստը
Երեւանում անցնում է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) հինգերորդ նիստը: Նախօրեին ՀԱՊԿ-ի ՌՏՀՄՀ-ի նախագահին կից փորձագետների աշխատանքային խմբի անդամները հանդիպեցին փաստաթղթերի համաձայնեցման եւ որոշումներ նախապատրաստելու նպատակով: Կկայանա նաեւ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի ընդլայնված նիստը:
«Ռազմատնտեսական համագործակցության ոլորտում կարեւորագույն խնդիրների օպերատիվ գործնական լուծման նպատակով Հանձնաժողովի հերթական քայլերից մեկը կլինի Գործարար խորհրդի առաջին նիստը, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների խոշորագույն ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները: Դա հնարավորություն կտա կարեւոր խնդիրների լուծման գործում ներգրավել ՀԱՊԿ երկրների ֆինանսական եւ արդյունաբերական շրջանակների ներկայացուցիչների համագործակցության համար, որոնք մասնակցում են ռազմատնտեսական համագործակցությանն ու իրենց շահերն ունեն ռազմա-արդյունաբերական համալիրում»,-հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: