14 հուլիսի 2018 - 13:14 AMT
ԵԼՔ-ն Ավագանու առաջիկա նիստում քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունն ավագանու հուլիս 16-ի արտահերթ նիստում քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի եթերում ասել է խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Ավելի վաղ, Ավագանու«Երկիր Ծիրանի» խմաբկցությունը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին:

Հուլիսի 9-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: