16 հուլիսի 2018 - 18:45 AMT
ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը ՀՀ կայցելի

Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: