17 հուլիսի 2018 - 15:15 AMT
Ալեքսիս Օհանյան. Սերենայի համար ամեն ինչ նոր է սկսվում

Հայազգի ամերիկաբնակ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, հայտարարել է, թե վախենում էր, որ Սերենան ողջ չի մնա 2017-ին դստեր ծննդաբերությունից հետո: Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում:

«Դստերս ծնվելուց մի քանի օր անց ես համբուրեցի կնոջս վիրահատությունից առաջ, և ոչ ոք չգիտեր, կվերադառնա նա մեզ մոտ, թե ոչ: Մենք ուզում էինք, որ նա ապրի, 10 ամիս անց նա կրկին խաղում էր Ուիմբլդոնի եզրափակչում»,-գրել է Օհանյանը:

«Սերենան շուտով կգրկի իր ամենակարևոր մրցանակը, որը նրան տանն է սպասում։ Մեր ընտանիքը վստահ է՝ նա դեռ շատ մրցանակներ կնվաճի։ Իր համար ամեն ինչ նոր է սկսում։ Եվ ես չեմ կարող լինել ավելի հպարտ, քան հիմա եմ»,- գրել է նա։

Հուլիսի 14-ին Սերենա Ուիլյամսը զիջեց գերմանացի Անգելիկա Կերբերին Ուիմբլդոնի մրցաշարի երափակաիչ խաղի 2 սեթում:

Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացել են 2017-ի նոյեմբերին Նոր Օրլեանում: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին ծնվեց նրան դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան: