«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին բացահայտել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխվելու նախապատրաստման մանրամասները:
«Այդ խելահեղ գաղափարն առաջացավ Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո: Երբ Կրիշտիանուն ծափահարությունների արժանացավ գոլի համար, մենք մեկ շաբաթ շփվեցինք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ռոնալդուն պատմել է, որ իրեն ապշեցրել էր երկրպագուների ուշադրությունը և նա կցանկանար մի օր հայտնվել «Յուվենտուսում»: Այն ժամանակ ես պատասխանեցի, որ ոչ բոլոր երազանքներն են կատարվում»,-ասել է Պարատիչին, գրում է Lenta.ru-ն Sky-ի վրա հղումով:
Սակայն թուրինցիների նախագահ Անդրեա Անյելիի հետ բանակցություններից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստել պորտուգալացու տրանսֆերը: «Դա կոնկրետ և եզակի հնարավորություն էր հրավիրելու խաղացողի, որն ամենուր աշխարհում լավագույնն է ճանաչված և բոլորից շատ մրցանակներ ունի»,-ասել է գործակալը:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Նրա աշխատավարձն Իտալիայում կկազմի տարեկան 30 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 4 տարով:
Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպման ժամանակ Ռոնալդուն, որը հանդես էր գալիս իսպանական ակումբի կազմում, կրկնակի գոլի հեղինակ դարձավ, իսկ գնդակներից մեկը խփեց իր գլխի վրայով: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: