26 ապրիլի 2008 - 14:16 AMT
Եկատերինբուրգի հայերն ու հրեաները նշել են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը
Ապրիլի 24-ին Եկատերինբուրգում «Անի-Հայաստան» հայկական համայնքը հանրահավաք է անցկացրել` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Հանրահավաքին ելույթ է ունեցել Եվրասիական Հրեական Կոնգրեսի Գլխավոր խորհրդի անդամ, Սվերդլովսկի շրջանի Հանդուրժողականության խորհրդի համանախագահ Միխայիլ Օշտրախը:

Նա ընդգծել է հայ եւ հրեա ժողովուրդների ունեցած փորձությունների նմանությունը, Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների մասին հիշատակի պահպանության անհրաժեշտությունը, որպեսզի նոր սերուդները իմանան մարդատյաց քաղաքականության արհավիրքների մասին եւ թույլ չտան Հայոց ցեղասպանության կրկնությունն ապագայում, հաղորդում է InterJewish Club-ը: