18 հուլիսի 2018 - 17:22 AMT
«Բարսելոնան» 2017/18 խաղաշրջանում ռեկորդային 914 մլն եվրո է վաստակել

«Բարսելոնան» 2017/18 խաղաշրջանում ռեկորդային 914 մլն եվրո է վաստակել: Ակումբի ծախսերն այդ ընթացքում կազմել են 882 մլն եվրո, այդպիսով հարկերը մուծելուց հետո տարեկան եկամուտը կազմել է 13 մլն եվրո: Այդ մասին ասվում է Իսպանիայի չեմպիոնների կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է eurosport-ը:

2017/18 խաղաշրջանում «Բարսան» ոսկե դուբլ է գրանցել՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում և Թագավորի գավաթի խաղարկությունում:

Տարեկան եկամտի աճի բավականին մեծ գործոն է հանդիսացել Նեյմարի վաճառքը ՊՍԺ-ին 222 մլն եվրոյով: