26 ապրիլի 2008 - 15:41 AMT
ԱՄՆ-ն կարող է գրոհել Իրանի վրա անհրաժեշտության դեպքում
ԱՄՆ-ն կարող է գրոհել Իրանի վրա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին Պենտագոնում հայտարարել է ծովակալ Մայքլ Մուլենը, ով գլխավորում է Շտաբերի հրամանատարների միավորված կոմիտեն: Ծովակալի խոսքերով, չնայած, որ երրորդ հակամարտությունը տարածաշրջանում չափազանց անցանկալի է Վաշինգթոնի համար, ԱՄՆ-ն բավարար մարտունակություն ունի համապատասխան պատասխանի համար: Նման կտրուկ հայտարարությունն արվել է Պենտագոնի ներկայացուցչի կողմից նոր տվյալների հրապարակումից հետո, ըստ որոնց Թեհրանը շարունակում է աջակցել Իրաքի ահաբեկիչներին: «Թեհրանը շարունակում է աջակցել ծայրահեղականների նախապատրաստմանը»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը: Ծովակալի խոսքերով, Թեհրանի կողմից մատակարարվող զինամթերքի հոսքը Իրաք մեծացել է, հաղորդում է 1news.az-ը: