19 հուլիսի 2018 - 15:04 AMT
Amazon-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է $ 900 միլիարդը

Amazon-ի կապիտալիզացիան 1994թ. ընկերության ստեղծման պահից առաջին անգամ գերազանցել է $ 900 միլիարդը:

Amazon-ն այժմ 2-րդն է Apple-ից ($935 մլրդ) հետո ֆոնդային բորսայում իր արժեքով, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Amazon-ի բաժնետոմսերը սակարկվում են 1 բաժնետոմսի համար $1858-ի սահմանում, ընկերության կապիտալիզացիան հասել է $902 միլիարդի: 2018-ից ի վեր ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 57 տոկոսով:

Այն պահից, երբ բաժնետոմսերը 1997-ին սկսեցին ներկայացվել Nasdaq բորսայում, դրանք թանկացել են 123 000%-ով: Այն ժամանակ IPO ընթացքում Amazon-ի 1 բաժնետոմսը 18 դոլարով գնած ներդրողը այսօր կարող է մեկ արժեթղթի համար ստանալ $22 200: