21 հուլիսի 2018 - 14:47 AMT
ՀՀ նախագահն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:

Մինաս Ավետիսյանը նշանավոր գեղանկարիչ է, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը։Ավելի վաղ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը կոչ էր արել կառավարությանը լուրջ վերաբերվել մշակութային ժառանգությանը։