23 հուլիսի 2018 - 11:40 AMT
Կրակոցներ Տորոնտոյում. 2 զոհ կա, 13 վիրավոր

Կանադայի ամենամեծ քաղաքում՝ Տորոնտոյում հուլիսի 22-ի երեկոյան հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Մահացողներից մեկը կրակ բացած տղամարդն է, մյուսը՝ երիտասարդ մի կին:

Կրակոցներից տուժել է նաև փոքր աղջնակ, որի վիճակը կրիտիկական է: Այդ մասին հայտնել է Տորոնտոյի ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Պատահարի պատճառները հայտնի չեն: Տորոնտոյի ոստիկանապետ Մարկ Սոնդերսը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել կրակ բացած անձի դրդապատճառների մասին, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Global News հեռուստաալիքի, կասկածյալը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որից հետո ինքնասպան է եղել: Ականատեսները մոտ 25 կրակոց են լսել: