24 հուլիսի 2018 - 16:01 AMT
Բժիշկներին ապշեցրել են Ռոնալդուի բուժզննության արդյունքները

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընթացիկ ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջական վիճակի հետ: Այդ մասին Twitter-ում գրել է լրագրող Մատեո Բոնետտին:

Բուժզննության արդյունքները ցույց են տվել, որ Ռոնալդուի օրգանիզմում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, թեև միջին ցուցանիշը 10-11 տոկոս է: Բացի այդ, ֆուտբոլիստի օրգանիզմը կիսով չափ պատված է մկաններով, մինչդեռ միջին ցուցանիշը 46 տոկոս է: Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին 34 կմ է վազել՝ առաջինը հասնելով այդ նիշին, գրում է Lenta.ru-ն:

Հուլիսի 10-ին Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Նրա տեղափոխման համար իտալական ակումբը վճարել է 100 մլն եվրո և 12 մլն լրացուցիչ ծախսեր է կատարել: Ֆուտբոլիստի առաջին խաղը «Յուվենտուսի» կազմում նախատեսված է օգոստոսի 12-ին, երբ թիմի հիմնական կազմը խաղալու է երիտասարդական կազմի հետ: