25 հուլիսի 2018 - 12:35 AMT
Հայ-թուրքական սահմանին աֆղանցիների հանցավոր խումբ է ձերբակալվել

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել, հայտնում է ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձն Աֆղանստանի քաղաքացի են:

Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները: