26 հուլիսի 2018 - 12:52 AMT
Հուլիսի 27-31-ը շոգ եղանակը կպահպանվի՝ 41 աստիճան

Հանրապետության տարածքում`հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, որոշ մարզերում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում` հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 26-ից Երևանում, Արարատում և Արմավիրում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40-41-աստիճանի: