26 հուլիսի 2018 - 13:17 AMT
Աշտարակի խճուղում նռնականետ է հայտնաբերվել

Հուլիսի 25-ին, ժամը 12:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի նռնականետ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: