26 հուլիսի 2018 - 16:10 AMT
Հունաստանում հրդեհներից զոհվածների թիվը հասել է 83-ի

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի քանակը հասել է 83-ի:

Տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: Ըստ չստուգված տվյալների, ավելի քան 100 անհետ կորած կա, գրում է ՌԻԱ Նովոստին Sputnik Հունաստանի վրա հղումով:

Վերջին օրերին Հունաստանում 40 աստիճան շոգ է, իրավիճակը վատթարացնում է ուժեղ քամին, որի պատճառով հրշեջները չեն կարողանում մարել կրակը: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել:

Հունաստանի Ատտիկա շրջանում արտակարգ դրություն է հայտարարված: Հունաստանի դատախազությունը սկսել է հետաքննել բռնկումների պատճառները: Փրկարարների թիմերը շարունակում են որոնողական աշխատանքները: