27 հուլիսի 2018 - 12:51 AMT
Telegram-ն օգտատերերի նույնականացման նոր Passport գործառույթ է գործարկում

Telegram մեսենջերը հայտարարել է օգտատերերի նույնականացման նոր գործառույթի՝ Telegram Passport-ի գործարկման մասին: Դա ծառայություններում օգտատերերի նույնականացման միակ միջոցն է:

Գործառույթը թույլ է տալիս մեկ անգամ ներբեռնել փաստաթղթերը մեսենջերի միջոցով, իսկ հետո կիսել իր տվյալները ծառայությունների հետ, որոնք պահանջում են հաստատել անձը: Նախկինում նույն փաստաթղթերը յուրաքանչյոր նոր հավելվածի համար պետք էր առանձին ներբեռնել, գրում է Telegram-ը:

Անձը հաստատող բոլոր փաստաթղթերը պահվելու են Telegram-ի ամպում և պաշտպանված են լինելու ծածկագրով, խոստանում է Telegram-ը: Մեսենջերին դրանք հասանելի չեն լինի՝ երբ օգտատերը կիսվում է իր տվյալնելով, դրանք անմիջապես հայտնվում են հասցեատիրոջ մոտ, գրում է «Վեդոմոստին»:

Telegram Passport-ը կարող է հավաքագրել անձնագրերը, արտասահմանյան անձնագրերը, վարորդական իրավունքները, կոմունալ հաշվիները, բանկային հաշիվների մասին տեղեկանքները և այլ փաստաթղթեր, ինչպես նաև խնդրել օգտատերին լուսանկարվել:

Telegram-ն արդեն առաջարկում է փորձել նոր գործառույթը ePayments.com-ում՝ բրիտանական վճարային համակարգում, որն աշխատում է նաև Ռուսաստանում: ePayments.com կայքում հատուկ կոճակ կա՝ գրանցում Telegram-ով, որը սեղմելիս ծառայությունը տեղափոխում է օգտատերին մեսենջեր, իսկ վերջինս հայտնում է, որ EpaymentsKYCBot-ը օգտատերի անձնական տվյալներն է պահաջում նրան իր ծառայություններում գրանցելու համար: