27 հուլիսի 2018 - 13:27 AMT
«Սասնա ծռերից» Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ դատավորը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և որոշել փոխել Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոցը։

Նրա նկատմամբ կկիրառվի գրավ՝ 1 մլն դրամ, հայտնում է Aysor.am-ը։

Միաժամանակ դատարանը որոշել է փոխել նույն գործով մեկ այլ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի պատգամավորական երաշխավորությամբ։

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։