27 հուլիսի 2018 - 14:18 AMT
Մոսկվան ողջունում է ԼՂ հարցով Երևանի և Բաքվի ցանկացած շփում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի և Երևանի շփումները:

Բաքվում հուլիսի 27-ին տեղի են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև քաղաքական խորհրդակցություններ:

«Ռուսաստանը որպես միջնորդ երկիր մշտապես արդյունավետ և կառուցողական դիրքերից է հանդես եկել ղարաբաղյան համարատության կարգավորման հարցում»,-ասել է նա:

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը թեման հիանալի հասկանում է: Նա նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներ են անցկացվում տարբեր մակարդակներում: «Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որի մասին պայմանավորվում են կողմերը և որն անցնում է կառուցողական մթնոլորտում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: