27 հուլիսի 2018 - 17:11 AMT
Amazon-ի եռամսյա եկամուտն աճել է 13 անգամ՝ գերազանցելով $2 մլրդ-ն

Աշխարհի խոշորագույն ինտերնետ ռիթեյլեր համարվող Amazon-ի զուտ եկամուտը 2018-ի երկրորդ եռամսյակում աճել է գրեթե 13 անգամ: Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է $2 միլիարդը: Ընկերությանը հաջողվել է ավելացնել զուտ եկամուտն այդ թվում մանրածախ մասնագիտական բիզնեսի ցուցանիշների աճի շնորհիվ, գրում է «Վեդոմոստին» Financial Times-ի վրա հղումով:

Նշվում է, որ զուտ եկամուտն ապրիլ-հունիսին հասել է $2,5 մլրդ-ի կամ $5,07՝ մեկ բաժնետոմսի հաշվարկով, $197 միլիոնի կամ $0,40 մեկ բաժնետմոսի հաշվարկով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հասույթն աճել է գրեթե 40%-ով՝ $37,96 միլիարդից հասնելով $52,90 միլիարդի:

Օպերացիոն եկամուտը նախորղ եռամսյակում նույնպես 5-պատկվել է՝ $628 միլիոնից մինչև $2,98 մլրդ:

Պարբերականը նշում է, որ հաշվետվությունը միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ընկերության ռեկորդային ցուցանիշների մասին հայտնվեց ներդրողներին հիասթափեցրած Facebook-ի հաշվետվության ֆոնին: