28 հուլիսի 2018 - 00:33 AMT
Խաչատուրովի նկատմամբ ընտրվել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը։

Այս մասին է հայտնէլ իր պաշտպան Միհրան Պողոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ պահանջված գումարն ահռելի չէր, ընդունված պրակտիկայի սահմաններում է՝ 5 մլն դրամ։

Ավելի վաղ դատարանը կալանավորման որոշում է կայացրել 2-րդն նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ 2-րդ նախագահ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։