31 հուլիսի 2018 - 10:56 AMT
Արսեն Գասպարյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Արսեն Գասպարյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է հուլիսի 30-ին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասվում է կառավարության որոշման մեջ: