31 հուլիսի 2018 - 13:43 AMT
Հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 10%-ով աճել է

2018 թվականի հունվար- հունիս ամիսներին 2017 թվականի հունվար-հունիսի նկատմամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում ՀՀ է այցելել 685.971 զբոսաշրջիկ, նախորդ տարվա 622.381-ի փոխերեն:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների թիվը կազմել է 610.950, ինչը 7,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին՝ 570.400: