11 սեպտեմբերի 2002 - 19:33 AMT
ԱՄԵՐԻԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԵԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական աջակցության, ինչպես նաեւ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Պենսիլվանիայում զոհվածների հանդեպ հայ ժողովրդի կողմից ցուցաբերած անկեղծ կարեկցության եւ ցավակցության համար: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմումում, որը տարածվել է Ամերիկայում այսօր նշվող ահաբեկչությունների տարեդարձի կապակցությամբ: «2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները արմատապես փոխել են Ամերիկան եւ աշխարհը: Գաղափարական պայքարը այլեւս չի բաժանում Արեւելքն ու Արեւմուտքը, աշխարհի ժողովութրդները միավորվում են ահաբեկչության վտանգի դեմ պայքարում»,- մասնավորապես, նշվում է դիմումում: