2 օգոստոսի 2018 - 18:22 AMT
«Հայաստանին ծնկի կբերենք» խոսքերն Ալիևին վերագրելուց հետո ադրբեջանական ԶԼՄ-ն անհետացել է համացանցից

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը անհասանելի է դարձել համացանցում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված զավեշտալի միջադեպից հետո։

Շրջաններից մեկում տեղի ունեցած, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին բնակարանների հանձնման արարողության ժամանակ Ալիևն, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է, թե «մենք Հայաստանին ծնկի կբերենք»։

Այնուհետև Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությունը տարածել է հերքում․ այնտեղ նշվում է, որ Ալիևը նման արտահայտություն չի արել։

ԱՊԱ-ից լուրն արտատպած կայքերը ջնջել են նորությունը։ իսկ ԱՊԱ-ն ընդհանրապես անհասանելի է դարձել համացանցում։