3 օգոստոսի 2018 - 15:10 AMT
Որքան է բիզնեսը պարտք բանկերին

2017 թվականի վերջին հայաստանյան խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերը բանկերին վարկերի և փոխառությունների գծով կազմել են 3,12 մլրդ դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա սկզբին այդ թիվը կազմել է 2,95 մլրդ:

Մեկ տարում պարտքն աճել է 5,7%-ով:

Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին հայաստանյան բիզնեսը պարտք է 934,6 մլն դրամ, ինչը 7,5%-ով քիչ է տարասկզբի ավելի քան 1 մլրդ դրամի նկատմամբ: