3 օգոստոսի 2018 - 15:14 AMT
Փաստաբան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շուտով կշարունակի իր աշխատանքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դեռևս գտնվում է Հայաստանում, սակայն, առաջիկա օրերին կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն:

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավը։

«Պարոն Խաչատուրովը դեռևս Հայաստանում է, սակայն, կարծում եմ, առաջիկա օրերին նա կստանձնի իր պարտականությունների կատարումը անմիջապես իր աշխատավայրում»,-ասել է Պողոսյանը:

Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է առանց որևէ արգելքի մեկնել Հայաստանից, և նրա խափանման միջոց գրավը դրա համար արգելք չէ:Խաչատուրովի պաշտպանն այդ մասին ծանուցվել է:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։