3 օգոստոսի 2018 - 22:34 AMT
ՀՔԾ պետ․ Քոչարյանին կալանավորելը նրա պատշաճ վարքագիծն ապահովելու միակ միջոցն է

ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը Հանրայինի հեռուստաընկերության հույս է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը չի բեկանի 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորելու վճիռը։

«Հուսով եմ, Վերաքննչի դատարանը ճիշտ կգնահատի Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմնի ունեցած փաստարկները։ Կալանավորումն այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում։ Տվյալ դեպքում պրն Քոչարյանն ինքնակամ է ներկայացել, չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից։Ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել քննությանը` որոշակի մարդկանց վրա ազդեցություն գործելով», - ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Օգոստոսի 3-ին քննվելու է Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում՝ կալանքը գրավով փոխելու մասին։