3 օգոստոսի 2018 - 23:12 AMT
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՍԴ անդամին ճնշելու համար

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Խաչատրյանը հիշեցրեց «Վիկիլիքսի» հրապարակումը2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումների մասին․ նա հայտարարել էր, որ ճնումը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից՝ որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։

Ճնշումներ իրականացնողներից մեկը Արմեն Գևորգյանն էր, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հանցանքը մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում։