4 օգոստոսի 2018 - 11:18 AMT
Պլանշետների արտադրությունն աճել է մոտ 7 անգամ

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում պլանշետների արտադրությունն աճել է 6,6 անգամ։

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 364 պլանշետ՝ 2017-ի 55-ի համեմատ։ Ընթացիկ տարվա միայն հունիս ամսին արտադրվել է 140 պլանշետ։

Այս տարվա հունվար-հունիսին 22,7%-ով աճել է նաև համակարգիչների արտադրությունը. 2018-ի վեց ամսում արտադրվել է 341 համակարգիր, 2017-ին՝ 278։