4 օգոստոսի 2018 - 16:16 AMT
Գյումրիի սոցծառայության աշխատակիցները նպաստի ձևակերպման համար գումար են ստացել

Սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի աշխատակիցներն չարաշահումներ են կատարել՝ 9 բնակչից ստանալով ավելի քան 3 մլն դրամ. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնը։

Նշվում է, որ Գյումրի քաղաքի 9 բնակչի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետի, պետի տեղակալի և մասնագետների կողմից 2008-2018-ին քաղաքացիներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլն դրամ ապօրինի վարձատրություն:

Նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 1-ին մասի, 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3111 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 1-ին մասի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը։