6 օգոստոսի 2018 - 11:09 AMT
Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն:

Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարներին չի հաջողվում հասնել դժվարանցանելի շրջաններ:

6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մատարամ քաղաքից 49 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք:

Հազարավոր մարդիկ տարհանվել են: Ցնցումները զգացվել են նաև Բալի կղզում:

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել երկրաշարժի կապակցությամբ:

Photo. Reuters