5 մայիսի 2008 - 15:37 AMT
Կոլորադո նահանգում ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլլ Ռիտտերը հռչակագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Կոլորադո նահանգը միանում է Ամերիկայի հայ համայնքին հիշելու համար Հայոց ցեղասպանության զոհերին եւ նպաստելու համար նրա ջանքերին` ուղղված այդ ահասարսուռ ողբերգության մասին իրազեկմանը, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ հասկանալ մեր սեփական համայնքներում ատելությունն արմատախիլ անելու կարեւորությունը»,-ասվում է հռչակագրում:

Նահագի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» հայտարարելու մասին բանաձեւին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: