6 օգոստոսի 2018 - 12:51 AMT
Օրինագիծ. Վարորդն ու ուղևորները պետք է մնան մեքենայի մեջ՝ ՃՈ ծառայողի պահանջի դեպքում

Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդն ու ուղևորները պարտավոր են մնալ տրանսպորտային միջոցում, եթե ոստիկանության ծառայողը հայտարարում է, որ նրանք խոչընդոտում են իր ծառայողական պարտականությունների կատարմանը: Օրենքի համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրով:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: