6 օգոստոսի 2018 - 17:34 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Լարսում կուտակումների թեժ գիծ է բացել

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը հայտնում է նաև, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։

Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարելի է ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ info@armem.ru:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վերին Լարս է մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Ավելի վաղ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Լարսում դարձյալ խնդիրներ են ծագել, ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է:Նա վարորդներին հորդորել է այդ ճանապարհը չօգտագործել բեռնափոխադրումների համար։