6 օգոստոսի 2018 - 18:24 AMT
ՀՀ-ում 99,217 նպաստառու ընտանիք կա

2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստն ստացող ընտանիքների քանակը կազմել է 99,217:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կազմում են նպաստառու ընտանիքների ընդհանուր թվի 74%-ը կամ 74,169 ընտանիք:

Երկրում ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է25,048 ընտանիք:

2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461,068 մարդ, ինչը ՀՀ մշտական բնակչության 15,5%-ն է: 2017 թվականի նույն ժամանակահատվածի (464,698 կենսաթոշակառու) համեմատ, երկրում կենսաթոշակառուների թիվը նվազել է մոտ 1%-ով: