6 օգոստոսի 2018 - 19:09 AMT
Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

ՀՀ վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիգործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին` ժամը 12։00-ին, ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ ծանուցումն օգոստոսի 6-ին են ստացել և այդ օրը կլինեն դատարանում։

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում են ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի «Սահմանադրական կարգը բռնի տապալելու» հատկանիշներով։

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց բաց թողնելու միջնորդություն են ստորագրել:

Կարդացեք նաև՝Քոչարյանի կալանքի փոփոխման համար ստորագրած ՀՅԴ պատգամավորները հայտնի են