7 օգոստոսի 2018 - 10:58 AMT
Հայ-թուրքական սահմանը հատելիս Բանգլադեշի քաղաքացի է ձերբակալվել

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Արտաշատի հատվածում ձերբակալել են մի տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը, հայտնում է վարչության լրատվական ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: