ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք կշարունակեն բիզնես գործունեությունն Իրանի հետ: «Ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի հետ, գործ կունենա ԱՄՆ հետ»,-գրել է նա Twitter-ում:
«Ես խաղաղություն եմ պահանջում ամբողջ աշխարհում, պակասին համաձայն չեմ»,-հավելել է նա:
Ըստ Թրամփի, նոր սահմանափակող միջոցներն Իրանի դեմ երբևէ ձեռնարկվածներից «ամենակոշտն են», գրում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում:
Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին: