8 օգոստոսի 2018 - 18:39 AMT
Գիտության կոմիտեի ծառայողական մեքենաները կկրճատվեն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի ծառոյաղական մեքենաները կկրճատվեն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոսոտոսի 9-ի նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայողության նպատակով կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը երեքի փոխարեն սահմանել մեկը, որը կսպասարկի կոմիտեի նախագահին:

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից: