9 օգոստոսի 2018 - 11:10 AMT
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարարության օգոստոսի 9-ի նիստում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար», - մասնավորապես, ասվում է որոշման մեջ:

Սարհատ Պետրոսյանըավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում որպես դոցենտ։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են հատկապես քաղաքային որակյալ միջավայրերի ու քաղաքների զարգացման քաղաքականությունների մշակումը։ Մոտ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է Վենետիկի ճարտարապետական բիենալիում Հայաստանի տաղավարի համադրողը։ Հիմնադրման օրվանից մինչև 2018 թվական հանդիսացել է ուրբանլաբի տնօրենը։