9 օգոստոսի 2018 - 13:12 AMT
ՀՀ տանկիստները վերջինն են ավարտել ելույթները բիաթլոնի կիսաեզրափակչում

Մերձմոսկովյան Ալաբինոյում Բանակային միջազգային խաղերի շրջանակում շարունակվող տանկային բիաթլոնի մրցումներում ավարտվել են առաջին կիսաեզրափակչի մրցավազքում: Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի և Վենեսուելայի թիմերը:

Հայաստանի ԶՈւ անձնակազմը, որը բաղկացած էր ժամկետային զինծառայողներից, անցել է փոխանցումավազքը 2 ժամ 29 րոպեում և զբաղեցրել 4-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է 1 ժամ 29 րոպե արդյունքով:

Վերջնական արդյունքները կհրապարավեն օգոստոսի 8-ին, սակայն ըստ նախնական տվյալների եզրափակիչ կանցնեն Ռուսաստանի և Մոնղոլիայի թիմերը:

Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ:

Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։