6 մայիսի 2008 - 20:28 AMT
ԵՄ Եռյակը Անկարայում քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում
ԵՄ Եռյակը, որը գլխավորում է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտգորխնախարար Դիմիտրի Ռուպելը, Անկարայում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: ԵՄ կայքում տեղակայված հադորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես, Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների առաջընթացը: Դիմիտրի Ռուպելը ողջունել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի բարեփոխումը, ինչպես նաեւ երկրում խոսքի ազատությունն ապահովելուն ուղված քայլերը: Բացի այդ, ԵՄ Եռյակը եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, իրադրությունը Իրանում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում: