9 օգոստոսի 2018 - 17:59 AMT
Գառնիի հիվանդանոցի ՝ 2,3 մլն դրամի բժշկական սարքավորումները յուրացվել են

«Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2,3 մլն դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: