9 օգոստոսի 2018 - 18:51 AMT
Հայ լողորդները Եվրոպայի առաջնությունից կվերադառնան բրոնզով

Օգոստոսի 9-ին հայ լողորդներ Լև Սարգսյանը և Վլադիմիր Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել «Եվրոպայի առաջնություն 2018»-ում, հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նշվում է, որ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բոնդերը և Վիկտոր Մինիբաևը ոսկե մեդալ են նվաճել, արծաթը բաժին է ընկել բրիտանացի լողորդներ Մեթյու Դիքսոնին և Նոահ Վիլյամսին:

«Եվրոպայի առաջնություն 2018»-ը սպորտային իրադարձություն է, որի շրջանակում եվրոպական երկների մարզիկները մրցում են բազմաթիվ մարզաձևերում: Այն այս տարի անցկացվում է օգոսոտոսի 2-12-ը Շոտլանդիայում և Գերմանիայում: