10 օգոստոսի 2018 - 12:10 AMT
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Անընդմեջ մաքրման աշխատանքներ են իրականացվել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ դեպարտամենտի հայտարարության, կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: