10 օգոստոսի 2018 - 14:57 AMT
Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին. Բոլորս, այդ թվում՝ ՌԴ գործընկերները, պետք է հարմարվենք նոր իրավիճակին

Նոր իրավիճակ է և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին։

«Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասել էր, որ «վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։ «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել էր նա: Լավրովն ասել էր նաև, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։