7 մայիսի 2008 - 16:19 AMT
Ադրբեջանում հայերին երկիր թույլ չտալու չգրված օրենք է գործում
«Հայկական համայնքները Հարավային Կովկասի բոլո երկրներում հանդիսանում են տեղական սոցիումների հզոր տարրերից մեկը: Բացառություն է, իհարկե Ադրբեջանը: Խորհրդային Ադրբեջանում ապրող հայ համայնքը ամբողջովին լքել է երկիրը: Այսօր Ադրբեջանում հայերին երկիր թույլ չտալու չգրված օրենք է գործում, որտեղից էլ որ վերջիններս լինեն», գրում է Անտոն Կրեվենյուկը «Ցեղասպանության իրականացում. հայերն արգելված են Ադրբեջանում» հոդվածում` հրապարակված Քաղաքական ազաատության կենտրոնի կայքէջում: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ եթե ազգանունն ավարտվում է «յան»-ով, ապա այդ մարդուն պարզապես տոմս չեն վաճառի Բաքվի չվերթի համար: «Ադրբեջանում ընդհանրապես շատ խիստ է գործում սահմանափակումը ամեն հայկականի համար: Օրինակ, որեւէ տեղ չեն բացվում .am կայքերը, որեւէ կերպ արգելված է օգտագործել հայերենը: Հանուն արդարության, արժէ նշել, որ Հայաստանում դրությունն այլ է: Ադրբեջանցիներին այստեղ դիմավորում են, չնայած զգուշությամբ, անվտանգության ուժերի մասնակցությամբ, սակայն նրանք տեղաշարժվելու հնարավորություն ունեն: Այլ հարց է, որ ադրբեջանցիներն այստեղ չեն գալիս: Ադրբեջանում ուղեւորությունը Հայաստան հասարակության կողմից ընկալվում է որպես քրեական հանցագործություն»,- ասվում է հոդվածում: